top of page

1․ Ջազն ու Հայաստանը

1938 թ․ ստալինյան ռեպրեսիա, ցանկացած նորամուծության մերժում, չկա ազատ խոսքի իրավունք, գրաքննության է ենթակա ամեն բան, և հենց այս թվականին խմբավար Արտեմի Այվազյանը հիմնում է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը, որը հետագայում պիտի կոչվեր Հայաստանի պետական ջազ նվագախումբ։ Եվ ազատ է սկսում խոսել երաժշտության լեզուն։ 

Արթուր Իսպիրյանը՝ օրկեստրի մասին

1956-92թթ․ Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր է դառնում  կոմպոզիտոր Կոստանտին Օրբելյանը։ Երգչուհի Գայանե Հովհաննիսյանը այդ շրջանում է երգել նվագախմբում։ Նա պատմում է, որ չնայած սահմանափակումներին, կարողանում էին լուծումներ գտնել։

Տաթևիկ Հովհաննիսյան՝ «Վարիացիաներ» ․ հատված «Երևան» ստուդիայի 1976թ. նվագախմբի մասին պատմող ֆիլմից

«Շատ լավ հիշում եմ, որ մի պահ էլ եկավ, երբ մաեստրոն ասաց ` մի լարվեք, քանի որ մենք ամաչում էինք բեմում ազատ շարժվել, և էդպես էլ արեցինք։ Նույնիսկ կարողանում էինք մեր ուզած պարերը բեմադրել»։ 

                                                                                                                                                                                                                   Գայանե Հովհաննիսյան

Գայանե Հովհաննիսյան՝ «Հայաստան իմ չքնաղ»․ տեսագրությունը՝ երգչուհու YouTube-յան էջից

bottom of page