top of page

7․ «Դոգմա»․ հայկական էթնիկ մելոսն ու պրոգրեսիվ մետալի էլեմենտները

«Դոգմա» խմբի մեներգչուհի Զառա Գևորգյան

Հայկական ռոքի սկիզբը կապվում է 60-ականների հետ, իսկ դրա զարգացումը կարող ենք տեսնել այսօր շատ և շատ ռոք խմբերի ջանքերով։

Աշխարհահռչակ «Jethro Tull» խմբի լիդեր Իեն Անդերսենը «Դոգմա» խմբին բնութագրում է որպես եզակի երաժշտական ոճ ունեցող խումբ։ Խումբ, որի ստեղծագործությունները հայկական էթնիկ մելոսի ու պրոգրեսիվ մետալի էլեմենտների միասնությունն են։ խումբ, որի երաժշտությունը լսելիս լեռնային տեսարաններից մինչև ծիրանի արևոտ այգիներ ես տեղափոխվում։ Այո՛, հայկական «Դոգմա» խմբին ճանաչում է աշխարհը։

«Դոգման» իր ստեղծագործական ճանապարհի ամենասկզբից կատարում է բացառապես հեղինակային երգեր, երգեր որոնց և՛ երաժշտության, և՛ բառերի հեղինակը խմբի անդամներն են։

Եվ այս երաժշտությունը խումբը մատուցում է պրոգրեսիվ ոճում. նրանց երգերում չկա հստակ կառուցվածք, չկան կրկներգեր:

«Դոգմա»՝ «Խոսկապ»․ տեսագրությունը՝ խմբի YouTube-յան էջից

Բացի ստեղծագործելուց խումբն իր ջանքերով փորձում է անել ամեն հնարավոր բան հայկական երգարվեստը զարգացնելու համար․

Այսօրվա հայկական երգարվեստի նորամուծությունների մասին խոսելիս՝ Զառան առանձնացնում է Միքայել Ոսկանյանին․

«Օրինակ Միքայել Ոսկանյանը թառը բերեց տեղավորեց ջազի մեջ և շատ հաջողված նախագիծ ստացավ։ Միքայելի արածը ջազում շատ հետաքրքիր է ստացվում»։

bottom of page