top of page

6․ Հայաստանյան բիթբոքսը

Թե երբ այնպիսի երաժշտական ուղղությունը, ինչպիսին է բիթբոքսը ( բիթերի և մեղեդու՝ ձայնային ապարատի ու բերանի օրգանների միջոցով արտաբերման, ստեղծման և նմանակման արվեստ) սկսեց տարածում ստանալ Հայաստանում մեզ պատմում է Հայաստանի բիթբոքսի ասոցիացիայի նախագահ, հաղորդավար Բագրատ Տերտերյանը․

                                                                     «Giga Beat»

Բագրատն ու նրա ընկերները մտավախություն ունեին, որ նորամուծությունը ծիծաղի կարժանանա Հայաստանում, բայց զարմանալիորեն ջերմ ընդունելություն և արձագանք գտան։ Դա նրանց ոգեշնչեց առաջ գնալ ու հարթել իրենց ճանապարհը։ 

Այսօր Հայաստանի բիթբոքսի ասոցիացիայում մոտ 50 հոգի է ստեղծագործում։ Ասոցիացիան ամեն տարի մենամարտեր է կազմակերպում և պարզում այդ տարվա բիթբոքսի չեմպիոնին։ Հայաստանյան բիթբոքսերները մասնակցում են նաև աշխարհի առաջնություններին և հաջողություններ գրանցում։ Սևան Շախնազարյանին հաջողվել է հայտնվել աշխարհի 30 լավագույն բիթբոքսերների ցանկում, որին հաջորդել է ևս մի քանի հաղթանակ։

bottom of page