top of page

5. Երգարվեստի նոր շունչը․ Հայաստանի երգի պետական թատրոն

Կոնստանտին Օրբելյանն Արթուր Գրիգորյանին առաջարկում է ղեկավարել Ջազ նվագախումբը, բայց Արթուր Գրիգորյանն այլ առաքելություն ուներ․․․ 1994 թ. բացվում է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որն էլ շատ և շատ նորություններ է բերում այդ ժամանակվա հայկական իրականություն և դառնում է դրա թելադրող ուժը։

 

Արթուր Իսպիրյանը թատրոնի առաջին սերնդից էր․

Երգի Թատրոնի բերած նորությունների մասին խոսելիս թատրոնի դասախոս, երաժիշտ Նարինե Բարխուդարյանն ասում է, որ հայկական երգարվեստում նախքան թատրոնն էլ  էստրադա եղել է, ունեցել ենք Բաբաջանյան, Ամիրխանյան, բայց նրանք ավելի շատ ստեղծագործել են, իսկ Արթուր Գրիգորյանը որոշեց ընտրել նաև վարժապետ լինելու ուղին և սերունդներ դաստիարակել, սովորեցնել այն, ինչ ինքը գիտեր։ Իսկ սովորեցնելու համար նրան դպրոց էր պետք, և ստեղծվեց Երգի թատրոնը։ Նրա խոսքով՝ Երգի Թատրոնն առաջինն էր, որ սկսեց ինտերակտիվ ներկայացումներ բեմադրել․

«Այսօրվա նման հիշում եմ՝ ինչ նորություն էր դա։ Արթուր Գրիգորյանն սկսում էր բեմականացումների ժամանակ շփվել հանդիսատեցի հետ։ Օրինակ՝ կհարցներ՝ ով ինչ հոտ զգաց համարը նայել/լսելուց հետո։ Մութ-ցուրտ տարիներ էին, համերգներն անգամ մոմի լույսի ներքո էին անցկացվում, ու, հանկարծ, մեկը բեմադրում է ինտերակտիվ ներկայացում։ Եվ հետո, այսօրվա հայկական երգարվեստ ի իրականության արտիստների մեծ մասը հենց թատրոնի դպրոցն է անցել և հենց թատրոնն է նրանց համար ճանապարհ հարթել»։

Արթուր Իսպիրյանն ասում է․

«Արթուր Գրիգորյանը մի շատ լավ երգ ունի՝ «Դռները»։ Ասում է՝ ո՞ւմ են պետք այս փակ դռները․․․ Եվ իրոք, թատրոնը շատ ու շատ դռներ կարողացավ բացել»։

Երգի Պետական Թատրոն՝ «Դռները»․ տեսագրությունը՝ թատրոնի YouTube-յան էջից

bottom of page