3․Հայաստանի ռադիոյի «Ոսկե ֆոնդը» և դրա դերը հայկական երգարվեստում
Երաժիշտ Արթուր Իսպիրյան
Այսպիսի խորհուրդ է ունեցել և՛ ռադիոն, և՛ հեռուստատեսությունը։ Կազմը հավաքվել է և ստորագրություններով որոշել՝ օրինակ Ալեքսանդր Աճեմյանի «Երևան» ստեղծագործությունը կարող է եթերից հնչել, թե ոչ։ Արթուր Իսպիրյանը զբաղվում է ֆոնդի արխիվների թվայնացմամբ․ ոսկե ֆոնդի 30 հազար հայերեն ժապավեններից 8000-ն արդեն թվայնացվել է։ Արթուր Իսպիրյանի կարծիքով՝ թվայնացումը կարևոր է, քանի որ 91 տարի բանտարկված արխիվն այսօր բաց է և կարող է ծառայել նաև որպես կրթական գործիք։ Երգեր, որոնք հնարավոր չէր գտնել այլ կայքերից, այսօր արդեն հասանելի են։
Երաժիշտը համարում է, որ ֆոնդը լավ ֆիլտր է եղել, որ օգնել է հանդիսատեսին հասցնել որակյալ և պրոֆեսիոնալ բովանդակություն։ Մյուս կողմից՝ Արթուր Իսպիրյանը թվայնացման ընթացքում բացահայտել է նաև հստակ քարոզչական էլեմենտներով երգեր ու հաղորդումներ։
Ռադիոյի ֆոնդի արդեն թվայնացված արխիվի մի մասին կարող եք ծանոթանալ այստեղ։